ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ԳԼՈՒԽ I

Լուսինեն փոթորկի պես ներխուժեց  Կարապետյան ընտանիքին պատկանող  հոլդինգի գլխավոր գրասենյակ և ուշադրություն չդարձնելով քարտուղարու փորձերին  կանգնեցնել նրան,  մտավ նիստերի դահլիճ, որտեղ այդ պահին գտնվում էին հոլգինգի սեփականատերերն ու բաժինների ղեկավարները։Բայց Լուսինեին դա չկանգնեցրեց։ Նա,կարծես,ոչ ոքի չնկատեց անգամ ։ Մեկ տասնյակից ավելի մարդկանցով  լի դահլիճում նրան միայն մի մարդ էր հետաքրքրում ։ Հենց նրա ուղղությամբ էլ շարժվեց գեղեցկադեմ կինը  ու կանգ առավ նրա դիմաց ։    
Հինգ տարի...  հինգ երկար ու ձիգ տարիներ  նրանք չէին հանդիպել,  իսկ այսօր Լուսինեն նորից կանգնած էր նրա դիմաց ։ Վերջին անգամ, երբ նրանք հանդիպեցին, մեղադրանքներ էր, որ նա թափեց Լուսինեի գլխին, իսկ այսօր նրա հերթն էր մեղադրանքների իր բաժինը նախկին ամուսնու գլխին թափելու։  
Այսօր նախկին ամուսնունը քարացած ու ապշած նայում էր Լուսինեին՝ վախենալով անգամ վեր կենալ աթոռից, մինչդեռ դահլիճում գտնվողների մեծ մասը ոտքի վրա էին ։ Այո՛,  Արմեն Կարապետյանը իրոք քարացել էր ։  Նա չէր հավատում իր աչքերին ։ Իր առջև կանգնած էր նա, ում նա փնտրում էր ամենուր, ում նա հետևում էր ինչպես ստվեր,  բայց մոտենալ, ավա՜խ, չէր կարողանում ։ Իրավունք չուներ,  որովհետև մեղավոր էր նրա առջև ոտքից գլուխ, և այդ մեղքի զգացումն էր,  որ այսօր գամել էր նրան աթոռին, ու նա տեղից շարժվել չէր կարողանում ։  Նայում էր նախկին կնոջ զայրույթով, ոչ դա զայրույթ չէր, դա արդար  ցասում էր, որը պատրաստ էր սրբել ու տանել ճանապարհին հանդիպող ամեն ինչ, ու ատելությամբ լի աչքերին ու պարզ տեսնում, որ այդ հայացքով իրեն նայող կինը հենց էնպես չէ այսօր իր դիմաց կանգնած ։ Նա զգում էր, որ շուտով այդ կինը կփայթի ամենահզոր պայթուցիկի պես, բայց բեկորները միայն իրեն կվնասեն։   
Լուսինեն իրոք մի պահ քարացած  նայում էր Արմենին ու ցանկությունը մեկն էր, մոտենալ ու ուղակի խեղդել այդ անիծյալ մարդուն , որ էլ երբեք իրենց ցավ չպատճառի։ Հերիք է՝ որքան տառապել են այդ մարդու պատճառով՝  սկզբում՝ ինքը, հիմա էլ դուստրը։   
Լուսինեի խաղաղ վիճակը թվացյալ էր, և դա բոլորն էին տեսնում։   Բայց դա երկար չտևեց։ Նա վերջապես սկսեց խոսել։ Նրա նպատակը մեկն էր՝ ցավացնել  նախկին ամուսնուն այնպես, որ նա այլևս երբեք ուշքի չգա։  
֊Ի՞նչ ես ուզում մեզանից։  Ինչո՞ւ ձեռք չես քաշում։ Միթե՞ մինչ այս պահը գլխներիս թափածը քիչ էր։ Դեռ որքա՞ն ես շարունակելու մեզ տանջել։ Ի՞նչ վատություն ենք մենք քեզ արել ։ Եթե չես ուզում երեխայի տեսել, ուղակի մի՛ արի ու մի՛ վերցրու նրան , բայց և մի՛ թունավորիր երեխայի սիրտը, հերի՛ք է։  
Մինչ այս պահը Արմենին թևում էր ՝ավելի զարմանալ ուղակի հնարավոր չէ, բայց հիմա նա հասկանում էր, որ, ոչ՛, դա դեռ սկիզբն է։  
֊Ի՞նչ ես խոսում,  ինչպե՞ս կարող եմ չտեսնել սեփական երեխայիս։ Ես մեռնում եմ նրա կարոտից,  Լուսինե՛։  
Լուսինեն քմծիծաղ տվեց ու արհամարհական տոնով հարցրեց.   
֊Համոզվա՞ծ ես։ Աստղիկի հետ ձեր վերջին հանդիպումերը լրիվ այլ բան են ասում, գիտե՞ս։ Սկզբում նա վերադառնում էր տխուր ու փակվում էր իր սենյակում, ամբողջ օրը նստում էր սենյակի  անկյունում ու աննպատակ նայում մի կետի։ Հետո վերադառնում էր արցունքն աչքերին , իսկ երբ մտնում էր տուն, վազում, գրկում էր ինձ հեկեկալով ու ընդհամենը մի հարց էր տալիս.《Մա՛մ, պապան ինչո՞ւ ինձ չի սիրում 》։  Իսկ ձեր վերջին հանդիպումից հետո նա հայտարարեց, որ ես էլ քեզ պես վատն եմ, որ ես էլ նրան չեմ սիրում ու ուզածս մեկն է՝ որքան հնարավոր է շուտ նրան մանկատուն տանել ու մոռանալ նրա գոյության մասին։ Իսկ հետո դուռը սենյակի շրխկացրեց երեսիս ու փակվեց իր սենյակում ։ Բոլոր փորձերս մոտենալու ու երեխայիս հետո խոսելու հավասարվեցին զրոյի ։ Իսկ դու գիտե՞ս, թե որքան թանկ է նա ինձ համար, դու գոնե հասկանո՞ւմ ես դա։  
Խելագարի պես ճչում էր Լուսինեն ու խեղդվում հեծկլտոցից.  
֊Արմե՛ն,  մի քանի ժամ շարունակ ես չկարողացա ստիպել այդ երեխային բացել սենյակի դուռը ։ Խելագարի պես նստել էի սենյակի դռան տակ ու աղաչում էի, որ նա գոնե մի բառ ասի, իսկ նա ուղակի լռում էր։ Միայն ծնողներիս գալուց հետո ես կարողացա համոզվել, որ երեխայիս  հետ ամեն ինչ քիչ թե շատ《 նորմալ 》է։ ֊ Նորմալ բառը արտասանելիս Լուսինեն օդում ցույց տվեց չակերտներ, որպեսզի նախկին ամուսինը հասկանա, թե որքանով է նորմալ եղել իրենց դուստրը։֊ Եթե եղբայրս դուռը չկոտրեր, ես Աստղիկի սենյակ չէի կարողանա մտնել։ Իսկ երբ նա տեսավ տատիկին,  վազեց,  փարվեց նրա կրծքին,  սկսեց լաց լինել ու գոռալ, թե ես իրեն չեմ սիրում, որ ես վատն եմ։ Արցունքներով լի աչքերով նայում էր տատիկին ու խնդրում ,  որ գոնե տատիկը իրեն սիրի, որովհետև ես և դու ատում ենք նրան։ Նա խեղճացած նայում էր տատիկին ու աղաչում , որ նա իրեն իր հետ տանի ու թույլ չտա,  որ ես Աստղիկին մոտենամ ու առավել ևս  երեխային մանկատուն տանեմ։ 《 Տատի՛կ,֊ խնդրում էր նա,֊ կտանե՞ս ինձ քեզ հետ,  հա՞, աղաչում եմ,  կտանե՞ս, ինձ քեզ հետ》։ Իսկ ես կանգնել էի ապուշ կտրած ու չգիտեի գլուխս որ պատին տամ,  որ արթնանամ այդ մղձավանջից։  
Մի պահ Լուսինեին թվաց՝ հիմա ոտքերը կծալվեն ,ու նա վայր կընկնի, բայց ուժեղ ու հարազատ դարձած ձեռքերը գրկեցին նրան ու սեղմեցին կրծքին ։ Լուսինեին պետք չէր նայել նրա դեմքին, որպեսզի հասկանար, թե ում գրկում է։ Արմանն էր՝ տեգրը։ Լուսինեն նրան երբեք նախկին տեգր չէր համարել։ Այս բոլոր տարիների ընթացքում նա եղել էր Լուսինեի մեծ եղբայրը։ Նա էր միշտ եղել նրա պաշտպանն ու թիկունքը ։ Հիմա էլ,  երբ նրա սիրտը հերթական անգամ բզիկ֊բզիկ էին արել, նորից նա էր նրա կողքին կանգնած ։   
Լուսինեն խեղճացած նայեց Արմանին ու շարունակեց.  
֊Արման,  պատկերացնո՞ւմ ես արդեն մի քանի օրը Աստղիկին չեմ տեսել, հասկանո՞ւմ ես։ Արման,  մեռնում եմ։  Արման այ էստեղ, ֊ շարունակեց Լուսինեն՝ ուժեղ հարվածելով սրտին,֊ ցավում է,  հասկանո՞ւմ ես,  շատ է ցավում,  այնքան ուժգին, որ ինձ թվում է ՝ ևս մի վայրկյան՝ էլ չի բաբախի։ Արմա՛ն, նա ինձ չի ներում չգործածս հանցանքի համար, հասկանո՞ւմ ես։ Ստիպված դիմել եմ հոգեբանի օգնությանը,  Արմա՛ն, հասկանո՞ւմ ես ,  որովհետև էլ չեմ դիմանում առանց նրա ։ Հույս ունեմ գոնե հոգեբանը երեխայիս կհամոզի, որ ես նրան ուղակի պաշտում եմ։ Աստղիկն իմ օդն ու ջուրն է։ Ես առանց նրա կամաց֊կամաց մեռնում եմ,  Արմա՛ն, իսկ այս մարդկային տականքն ու նրա անիծյալ սիրուհին ուզում են ինձանից խլեն նույնիսկ այն փոքրիկը,  որ ինձ մնացել է։   
Լուսինեն կատաղած գազանի պես շրջվեց դեպի Արմենը՝ ազատվելով Արմանի գրկից։ Նրա վերջին բառերի մեջ այքան ցավ, ատելություն, զայրույթ ու արհամարհանք կար, որ ունակ էր սրի պես կտոր֊կտոր անել Արմենին։ Նա մոտեցավ սեղանին, հենվեց այն  աթոռի թիկնակին, որին մինչ Լուսինեի ներս մտնելը  նստած էր Արմանը և, որը գտնվում էր սեղանի մյուս կողմում, անմիջապես նախկին ամուսնու դիմաց ու այնպես բղավեց, որ բոլոր ներկաները անակնկալի եկած վեր թռան սեփական տեղերում.  
֊Ինչո՞ւ եք երեխային իմ դեմ տրամադրել, կասե՞ս։ Եթե գոնե ձեր օգտին դա արված լիներ գուցե և կհասկանայի ,բայց այս դեպքում, ո՛չ, ո՛չ, ո՛չ, չեմ հասկանում, ուղեղումս ուղակի չի տեղավորվում, թե սիրուհուդ ուզածն ինչ է, Արմե՛ն ։ Երբ իմ կողքին էիր,  այդքան թույլ ու անօգնական չէիր,  խելքիդ երբ փչեր, նույնիսկ ձեռքերիդ ազատություն տալ գիտեիր։  Ո՞ւր մնաց  այդ Արմենը,  կասե՞ս։ Թե՞ ուժեդ միայն ինձ վրա էր պատում։ Ինչո՞ւ նրան էլ  իր տեղը ցույց չես տալիս, ինչպես ինձ էիր անում։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ ես երեխայիս մոտ թողնում։ Ախր խնդրել էի, չէ՞, որ Աստղիկիս հետ հանդիպմանը այդ անիծյալ կնոջը չտանես, խնդրել էի ու ոչ մեկ անգամ,  բայց ինչ արեցիր դո՞ւ։ Ապրե՛ս,  բռավո՛֊ շարունակեց Լուսինեն՝ ծափ զարկելով։   
֊Գիտե՞ս՝ ինչ էր արել այդ լիրբը, որովհետև այլ բառ նրան ուղակի բնորոշ չէ, նա սկզբում համոզել էր երեխային, որ դու Աստղիկին չես սիրում,  բայց քանի որ ես այնքան հիմար էի, որ ամեն անգամ քեզ հետ հանդիպումներից հետ համոզում էի երեխայիս, որ այդ անառակը ստում է,  որ դու նրան շատ ես սիրում, նա էլ որոշել է այնպես անի,  որ Աստղիկն ինձ էլ էլ չհավատա ։ Ու այսօր ես երեխայիս քայլ անգամ մոտենալ չեմ կարողանում ։ Աստղիկն  այնպես է ճչում, կարծես, պատրաստվում եմ սպանել նրան։ Բայց ոչինչ,  սա էլ կհաղթահարենք, բայց արդեն առանց քեզ։ Գիտե՞ս՝ ինչու եմ այստեղ, գիտե՞ս։ Որովհետև որոշել եմ ոչնչացնել քեզ է՛լ, այդ անառակին է՛լ։ Հերիք է,  որքան լռել եմ ու խելոք տարել այն ամենը, ինչ արել եք գլխիս, հիմա կստանաք երկուսդ էլ լիուլի ։  Եվ ամենակարևորը՝ քեզ համար երևի զարմանալու է, որ այսքան տարի անց ես քո դիմաց եմ, չէ՞։ Իսկ գիտես՝ ինչո՞ւ եմ խախտել սեփական խոսքս՝ երբեք այլևս երեսդ չտեսնել , գիտե՞ս։ Որովհետև ուզում էի անձամբ հանձնել դատարանի ծանուցումը քեզ հայրական բոլոր իրավունքներից զրկելու,  երեխային մեկ քայլ անգամ չմոտենալու վերաբերյալ ։ Չես էլ պատկերացնւմ ինչ հաճույք եմ զգում   այս ծանուցագիրը երեսիդ շպրտելիս ։ Ու հավատա՛, կհաղթեմ։  Կարող ես հոլդինգն էլ վաճառել ու վարձել քաղաքի բոլոր լավագույնն փաստաբաններին, միևնույն է՝ նույնիսկ դա քեզ այս անգամ չի փրկի։ Ինձ մոտ է հոգեբանի եզրակացությունը երեխայի հոգեկան վիճակի մասին, ինձ մոտ է դատափորձագիտատակ եզրակացությունը երեխայի հետ կապված, ես ունեմ ոչ թե մեկ այլ մի քանի վկաներ, որոնք տեսել են Աստղիկիս վիճակը քեզ հետ հանդիպումից հետո ։ Հավատա՛, կանեմ ամեն ինչ, որ անցնես նույն այն դժոխքի միջով, որում տապակվել եմ ես տարիներ շարունակ ։  
Այս բառերն ասելով՝ Լուսինեն Արմենի երեսին շպրտեց ծանուցագիրն ու դուրս գնաց նիստերի դահլիճից ։ Բոլորը ապշած ու քարացած նայում էին Արմենին ՝ չհասկանալով,  թե այս ինչ փոթորիկ էր, եկավ սրբեց ու տարավ իր հետ ամեն ինչ` իր հետևից թողնելով դատարկություն Արմենի առանց այն էլ դատարկ հոգում։ Միայն Արմանն էր, որ  շատ արագ սթափվեց ու վազեց իր սիրելի ու խենթ հարսիկի հետևից՝ հաստատ իմանալով, որ եթե նա այդ վիճակում ղեկին նստի, հաստատ նշանակակետին չի հասնի:  

 
 



Отредактировано: 09.01.2021