ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ԳԼՈՒԽ III

Արմենը դուրս եկավ հոլդինգից ու նստեց իր մեքենան՝ շարժվելով այն ուղղությամբ որտեղ նրան այդ ժամին հաստատ չէին սպասում։ Լուսինեի հետ հանդիպումը տակն ու վրա էր արել նրա` առանց այն էլ փոթորկված հոգին։ Նրա սիրտը տենչում էր, այտեղ, որտեղ նրանք երջանիկ էին՝ անցյալ ...

Վեց տարի առաջ....

Արմենը նստած էր հոլդինգի իր առանձնասեյակում և հերթական կարևոր փաստաթղերի կույտն էր նայում ։ Աշխատանքը միակն էր, ինչը նրան օգնում էր մոռանալ սիրտը տակն ու վրա անող ցավը ։ Մոռանալ, մոռանալ ու նորից մոռանալ ... դրան էր ձգտում Արմենը , բայց  միայն աշխատանքն էր, որ քիչ թե շատ թեթևություն էր բերում,  բայց մոռանալ չէր կարողանում ։  

Շատ էր ուժգին սերը,  որ նա զգում էր Աննայի հանդեպ,  բայց Աննան դա չգնահատեց։ Մի օր անհետացավ նրա կյանքից թողնելով միայն մի նամակ , որը բաղկացած էր մի քանի բառեց և նշանադրություն մատանիից ։ Նամակում գրել էր, որ շատ է սիրում,  բայց չի գտնում,  որ պատրաստ է ամուսնության, դրա համար էլ մեկնում է Միացյալ նահանգներ ուսումը շարունակելու, իսկ Արմենին ցանկանում է միմիայն երջանկություն այն միակի կողքին, ով իրեն այնքան կսիրսի,  որ պատրաստ կլինի նրա հետ ամբողջ կյանքը կիսելու առանց երկար բարակ մտածելու ։ 

Աննայի գնալուց հետո Արմենը կոտրվեց ու դադարեց հավատալ սիրուն։ Հիմա աղջիկները նրա կյանքում թիթեռից էլ կարճ կյանք ունեին ։ Նրա սիրտը փակ էր, այնտեղ տեղ չկար ոչ ոքի համար ։ Նա կա՛մ ակումբներում էր ծանոթանում մեկօրյա թիթեռնիկների հետ կա՛մ էլ բացում էր հերթական կայքն ու սկսում թերթել մեկնաբանությունները և առանց դժվարության ընտրում հերթական թիթեռնիկին մեկ գիշերվա համար։ Արմենը հարուստ էր ու գեղեցիկ ։ Նրա կողքով ոչ մի աղջիկ անտարբեր անցնել չէր կարողանում, ու նա դրանից օգտվում էր լիուլի ։ 

Այդ օրն էլ բացառություն չեղավ ։ Նրան պետք էր լիցքաթափվել ու թեկուզ և մեկ ժամով, բայց մոռանալ սիրտը բզկտող ցավը։ Նա բացեց առաջին պատահած կայքը  ու սկսեց թերթել մեկնաբանությունները ։ Թեման ցեղասպանությունն էր ։ Շատերը գրել էին,  պետք է պայքարել ու հասնել նրան, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը։ Բայց բազմության մեջ գտնվել էր  մի աղջիկ, ով պաշտպանում էր թուրքերին։ Նա նույնիսկ հայտարարեց,  որ այդ ամենը հայերն  են հորինել,  որ իրականում ցեղասպանություն չի եղել ։ Արմենը հենց այդ աղջկան էլ ընտրեց ։ Նրա համար պարզից էլ պարզ էր, որ նման մեկնաբանություն գրողը հազիվ թե հաստատուն սկզբունքների տեր լիներ։ Նա սկսեց առաջին հաղորդագրությունը սղագրել,  երբ նրա աչքին ընկավ 《իր ընտրյալին》 տրված պատասխանը։ Պատասխան գրողը աղջիկ էր ։ Այդ աղջկա զայրույթը այնքան ուժգին էր , որ նույնիսկ հաղորդագրությունն էր դա արտահայտում։ Աղջիկը գրել, որ նմանների պատճառով է, որ թուրքերի բերանը լեզու է դրվում, նրանք էլ ասում են, թե հայերն են մեղավոր, որ նրանք են  եկել ու բնակություն հաստատել իրենց  երկրում,  և ցեղասպանություն իրենց հանդեպ հայերն են գործել իրենք էլ ուղակի վռնդել են հայերին իրենց տարածքներից,  և ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել։ Դա դեռ քիչ է՝ մեզ՝ հայերիս, մեղադրում են նաև մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները գողանալու մեջ։  Եվ այդ ամենը միայն ազգի նմանատիպ անուղեղ ներկայացուցիչների պատճառով ։ 

Արմենը անկախ իրենից սկսեց ծիծաղել ։ 《Ազգի անուղեղ ներկայացուցիչ》արտահայությունը նրան դուր եկավ։ Նա համամիտ էր այդ աղջկա հետ և հասկանում էր՝ աղջկա զայրույթը տեղին էր, բայց նա որոշեց իր խաղը խաղալ  և  կրակի վրա յուղ լցնել պաշտպանելով 《անուղեղ ներկայացուցչին》 ։ Արմենն գրեց , որ համամիտ է այդ աղջկա հետ, և որ պետք է փակել ցեղասպանության թեման , իսկ աղջիկը իր զայրույթը այս անգամ ուղղեց Արմենի կողմը,  ասելով, որ մեկ միլիոն անմեղ մարդկանց  թափաց արյան թեման երբեք փակել չի լինի, մինչև մեղավորը չպատժվի ։ Քիչ չէ բնաջնջել են, հետն էլ ապատեղեկատվությամբ են զբաղվում՝ խաբելով սեփական ժողովրդին, ինչպես նաև փորձելով աշխարհի աչքերը փակել կատարվածի վրա ։ Բայց նրանց մոտ չի ստացվի։ Հայ վաղ, թե ուշ կկարողանա իր ճիշտն ապացուցել և պատասխանատվության  ենթարկել մեղավորին։ 

Աղջիկն իր պատախաններով այնքան գերեց Արմենին, որ նա որոշեց ամեն գնով ճշտել, թե ով է թաքնված այդ մեկնաբանությունների հետևում ։ 

Առաջին քայլը, որ նա արեց, կապվեց հոլդիգի անվտանգության ղեկավարի հետ, որը նաև նրա մոտ ընկերն էր՝ Միքայելը, և հրամայեց ամեն գնով ճշտել, թե ով է այդ աղջիկը՝ նախօրոք ուղարկելով, թե՛ կայքի հասցեն և թե՛ այն հաղորդագրությունների կրկնօրինակները, որոնց հեղինակին էլ պետք էր գտնել։ Իսկ ինքը որոշեց երեկոն անցկացնել այդ երեկոյի համար 《իր ընտրյալի》 հետ։



Загадка времени

Отредактировано: 09.01.2021

Добавить в библиотеку


Пожаловаться