ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ԳԼՈՒԽ IV

Հաջորդ առավոտյան, երբ  Արմենը մտավ իր  առանձնասենյակ, նրա հետևից ներս մտավ նաև  Միքայելը և նրա սեղանին դրեց թղթապանակ, որտեղ կար Արմենին հետաքրքրած աղջկա մասին ամեն ինչ ։ Արմենը բացեց թղթապանակն ու մի պահ սառեց ։ Աղջիկը ոչ միայն խելացի էր,  այլ նաև շատ գեղեցիկ ։ Թղթապանակում եղած տվյալների համաձայն նա հասարակ արհեստավորի աղջիկ էր, քսաներկու տարեկան,  նոր էր ավարտել բանասիրական ֆակուլտետը,  ընտանիքի փոքրն էր։ Եղբայրը նրանից հինգ տարի մեծ էր, ամուսնացած էր ու որդի ուներ, իսկ քրոջը աչքի լույսի պես էր պահում ։ Նա ընտանիքի ուրախությունն էր։ Աղջկա անունը Լուսինե  էր, Լուսինե Խաչատրյան։ Արմենին զարմացրեց այն, թե որքան էր համապատասխանում այդ աղջկան իր անունը ։  Նրանից իրոք լույս էր ճառագում,  լույս,  որը ձգում էր Արմենին դեպի ինքը ։ Թղթապանակում Արմենը հայտնաբերեց ևս մի փաստ, որը նրան ընդհանրապես դուր չեկավ. աղջիկը նշանված էր, մեկ ամսից էլ հարսանիքը պիտի լիներ, որից հետո նորապսակները մեկնելու էին Մոսկվա, որովհետև երիտասարդը մոսկվայաբնակ հայ էր և Հայաստան էր եկել ամուսնանալու նպատակով։ Արմենը հետ հրեց իրենից թղթապանակը և ասաց ընկերոջը. 

֊Ես ես չեմ լինի,  եթե այս հարսանիքը կայանա։ Այս աղջիկը կա՜մ իմը կլինի կա՜մ էլ ոչ ոքինը։

Միքայելը ապշած նայեց ընկերոջը ։ Նրան թվաց , թե ընկերը կատակում է, բայց երբ նրանց հայացքները հանդիպեցին Միքայելը հասկացավ,  որ ավելի լուրջ ընկերը երբեք չի եղել և, որ նա ավելի քան վճռական է տրամադրված։ 

 Արմենը նորից բացեց թղթապանակը, այնտեղից վերցրեց աղջկա նկարները,   գրեց Լուսինեի հասցեն ու վեր կացավ տեղից՝  ուղղվելով դեպի դուռը ։ Միքայելի բոլոր փորձերը նրան կանգնեցնելու ապարդյուն էին։ Արմենի ցանկությունը մեկն էր՝ մեկ վայրկյան առաջ  տեսել այդ  աղջկան ։ Երբ Միքայելը համոզվեց, որ ընկրոջը կանգնեցնելն հավասար է սարը տեղից շարժելուն, առանց երկար բարակ մտածելու  հետևեց նրան։ 

Նրանց բակ հասնելը Արմենից շատ ժամանակ չպահանջեց ։ Իրենց փոքրիկ քաղաքում մեքենայով  քաղաքի մեկ ծայրից մյուսը հասնելու համար տասը րոպեն լիուլի բավարար էր։ Արմենը զարմացած էր , որ այդքան մոտ լինելով նրան՝ երբեք չէր տեսել այդ աղջկան։ 

֊ Ա՛րմ, ու ի՞նչ ես պատրաստվում անել,  ի՞նչ գործ ունենք մենք այստեղ,֊ հարցրեց Միքայելը , երբ Արմենի մեքենան կանգ առավ Լուսինեենց մուտքի դիմաց ։ 

֊Ի՞նչ եմ պատրաստվում անել, ասեմ՝ կսպասեմ նրան այնքան, մինչև տանից դուրս կգա ու չեմ հանգստանա մինչև չծանոթանամ նրա հետ, ու դա կլինի հենց այսօր։ Եվ ամենակարևորը ՝ ամենաուշը երկու շաբաթվա ընթացքում նա կդառնա իմ հարսնացուն։ Հա ՜, իդեպ,  ֊ հանկարծ հիշեց Արմենը, ֊ Ես ուզում եմ, որ ճշտես , թե ինչով է զբաղվում նրա այսպես կոչված փեսացուն, ինչ տեսակ օդ է շնչում և ում օգնությամբ,  պա՞րզ եմ արտահայտվելում,֊ հարցրեց Արմենը ' ուղիղ ընկերոջ աչքերի մեջ նայելով ։ 

֊Պարզից էլ պարզ, ախպե՜րս ֊ քմծիծաղ տվեց Միքայելը,  իսկ հետո ավելի լուրջ ավելացրեց, ֊ Ես արդեն սկսել եմ փորփրել, Ա՜րմ։ Այդ լակոտն ինձ ընդհանրապես դուր չի գալիս, ու որոշ փաստեր կապված նրա հետ շատ են կասկածելի ։ Դրա համար էլ ես արդեն հրահանգ եմ տվել նրա անգամ ներքնազգեստի գույնն իմանալ, եթե պետք լինի։

֊ Իսկ ինչո՞ւ ինձ ոչինչ չասացիր։

֊Ե՞րբ,  կասե՞ս։ Հերիք էր տեսնեիր նրա նկարն ու խելագարի պես արդեն նետվեցիր Լուսինեիդ փնտրելու, Իսկ թղթապանակը մինչև վերջ անգամ չթերթեցիր ՝ բավարարվելով իմ տված ինֆորմացիայով։ 

֊Արդյունքում բաց թողեցի ամենակարևորը ։ Միքո՜, ի՞նչ գիտեք դրա մասին։ Ի՞նչն է քեզ  տարօրինակ թվում ։

Միքայելը մի պահ լռեց, կարծես ի մի  բերելով իրեն հայտնի տեղեկությունը, ու մտածկոտ հայացքն ուղղեց ընկերոջը։

֊Գիտե՞ս, ինչն է տարօրինակ։ Այդ երիտասարդը արդեն չորրորդ  անգամն է գալիս Հայաստան  ամուսնալու նպատակով և ամուսանում է,  իսկ երբ հասնում է Մոսկվա, հերթական աղջիկն անհետք անհետանում է բոլոր տեսակի ռադարներից, զանգերին չի պատասխանում, նրանց հետ կապը մեկ վայրկյանում անհետանում է հավերժ և ես՝  որպես նախկին հետախույզ քեզանից շատ են ուզում բացահայտել այս արեղծվա։

  



Загадка времени

Отредактировано: 09.01.2021

Добавить в библиотеку


Пожаловаться