ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ԳԼՈՒԽ II

Գլուխ II 

Երբ Արմանի հետևից փակվեց դուռը, դա սթափեցրեց սեղանի գլխին կանգնած հաղթանդամ ու գեղեցկադեմ տղամարդուն, որի տարիքի մասին վկայողը միայն նրա գլխի սպիտակ մազերն էին։  Արամ Կարապետյանը հոլդինգի գլխավոր  սեփականատերն էր, Արմեն և Արման Կարապետյանների հայրը։ Նա զայրույթով լի հայացքը ուղղեց որդուն,  իսկ հետո միայն նայեց իր շուրջը հավաքված մարդկանց՝ հրամայելով այս վայրկյանին ևեթ  ազատել նիստերի դահլիճը ։  Երբ վերջին աշխատակցի հետևից փակվեց դուռը, նա նորից նայեց որդու կողմն ու ձեռքի տակ հայտնված գրչատուփը խփեց պատին ։  Արամ Կարապետյանը  չէր էլ պատկերացնում, որ որդու ու հարսի փոխահարաբերությունները կհասնեն այս կետին։ Երբ նրանք բաժանվեցին, և Լուսինեն հայտարարեց, որ Արմենի երեսը տեսնել չի ուզում, Արամ Կարապետյանը  չէր էլ կարող պատկերացնել,  որ նրանք վերջ ի վերջո կվերածվեն ոխերիմ թշնամիների ունակ միմյանց կոկորդ կրծելու ։ Մինչդեռ նրա ցանկությունը մեկն էր ՝ վերամիավորել որդու հիմարության պատճառով քանդված այդքան գեղեցիկ ընտանիքը։ Երբ նրանք ամուսնացան, Արամի երջանկությանը չափ ու սահման չկար։ Այդ օրը նրա սրտից մեծ քար ընկավ։  Որդու նախկին հարսնացուն երբեք էլ Արամ Սմբատիչի սրտով չէր եղել, չնայած,  որ այդ աղջիկը իրենց քաղաքի էլիտայի ներկայացուցիչ էր, հայրն էլ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նա երբեք էլ    որդու մոտ ցույց չէր տվել սեփական վերաբերմունքը որդու նախկին հարսնացուի  հանդեպ, բայց նա միշտ էլ համոզված էր եղել,  որ այդ աղջիկն արժանի չէ իր որդուն։ Եվ նա չէր սխալվել ։ Մի քանի րոպե առաջ կատարվածն էլ դրա վառ ապացույցն էր։ 
֊Արմե՛ն,  կբացատրես թե ի՞նչ էր սա։ Ինչո՞ւ է Լուսինեն այս վիճակում ։ Այդ աղջիկը ամեն ինչ անում էր, որ Աստղիկն առանց հայր չմեծանա, իսկ այսօր անձամբ  ծնողական իրավունքներից քեզ զրկելու ծանուցագիրը հանձնեց։ Ինչպե՞ս է դա ստացվել, Արմե՛ն, ինչպե՞ս։ 
Արամ Կարապետյանը շատ էր սիրում հարսին առաջին իսկ օրվանից։ Այդ աղջիկը հասարակ ընտանիքի դուստր էր, բայց Արամ Սմբատիչի աչքին ավելի հարուստ մեկը չկար։ Նա ուրիշ մեկին որդու կողքին չէր պատկերացնում։ Որդին էլ հոր կարծիքը կիսում էր։ Արամը դա տեսնում էր։ Նրա հայրական սուր աչքից չէր վրիպում, թե ինչպես է որդին հաճախակի նայում նախկին կնոջ նկարին,  որը դրված է նրա գրասեղանին մինչ այսօր, չնայած, որ նրանք բաժանվել էին հինգ տարի առաջ և հարցին, թե ում նկարն է, առանց վարանելու պատասխանում՝ կնոջս։ Հայրը հաճախ էր նկատում, թե ինչպես է լարվում Արմենը, երբ լսում է Լուսինեի անունը կամ էլ,  երբ ինքը կամ Արմանը  խոսում են  նրա հետ հեռախոսով։ Նա պարզ տեսնում էր, թե որքան ուժգին է որդու սերը այդ աղջկա հանդեպ։ 
Արմենի համար էլ  այս ամենը քիչ ապշեցուցիչ  չէր։ Նա ոչինչ չէր հասկանում։ Նրա և դստեր հարաբերությունները միշտ լավ էին եղել,  երեխան իրեն շատ էր սիրում, դա նա հաստատ գիտեր, իսկ ինքն ուղակի պաշտում էր Աստղիկին՝ չէ՞ որ նա միակ ապացույցն էր իր՝ նախկին կնոջ հանդեպ ունեցած անսահման սիրո։ Արմենը պատրաստ էր նույնիսկ կյանքը տալ իր ամենասիրելի երկու կանանց համար,  բայց այսօր ստացվում էր, որ կնոջից բացի նաև դուստրն էր իրենից երես թեքում։ Նա չէր կարող կորցնել նաև դստերը։ Հույսը նորից նրանց կողքին լինելու երբեք չէր լքել նրան, իսկ այսօր Լուսինեն մի թղթի կտորով մարեց այդ հույսը։ Արմենին թևում էր՝ կխելագարվի։ 
֊Պապ,  ես բան չեմ հասկանում, հավատա ՛։ Ես էլ քեզ պես։  Բայց կա մեկը, ով ինձ շատ բան ունի բացատրելու և, եթե  ամեն ինչ այնպես է ինչպես ես եմ մտածում, ես նրան ուղակի կմորթեմ։  
Այս բառերն արտասանելով՝ Արմենը վեր կացավ ու շարժվեց դեպի դուռը։ Մինչ նրա հետևից կփակվեր դուռը, Արմենը լսեց հոր՝ նրան ուղղված խոսքերը. 
֊Եթե այս անգամ էլ բաց թողնես կնոջդ ու երեխայիդ, համարի՛ր, որ այլևս հայր չունես։  
 



Отредактировано: 09.01.2021